Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում շատանում են...

Հայաստանում շատանում են ծխողները, գեր դպրոցականները, մոռացվել է առավոտյան նախավարժանքը

Հայաստանում սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստ կազմակերպելը տասնապատիկ «անմատչելի» է, քան՝ Եվրոպայում, երեք անգամ ավելացել է ծխող կանանց թիվը, գիրությունը դեռ լայն տարածում չունի, սակայն երևույթի տարածումն անչափահասների շրջանում մտահոգիչ է։ Առողջ ապրելակերպին է անդրադարձել «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարարի հետագիծ»-ը։

«Առավոտյան նախավարժանքը՝ տաս-տասնհինգ րոպեանոց, շատ հարմար միջամտություն է, որ կարող է իրականացել յուրաքանչյուրս. ուղղակի, որ ամեն մեկս զարթնելիս մեզ լավ զգանք»,- ասել է Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետի պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը։

Հայաստանում ի հավելումն ֆիզիկական պասիվության՝ առավել նախընտրելի են դառնում դժվարամարս ուտելիքները, թեև հայկական խոհանոցը հարուստ է թեթև, օգտակար, վիտամիններով հարուստ ուտեստների բաղադրատոմսերով։ Մեզ մոտ նաև մեծ է ծխողների թիվը. ծխող է հասուն տղամարդկանց 60%-ը և կանանց՝ 10%-ը։ «Մտահոգում է դպրոցական տարիքի աղջիկների և նաև տղաների քաշը,- ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը,- ծնողներն առաջին հերթին պիտի աղջիկներին հետևեն, որովհետև գիրությունն այդ տարիքում մեծ խնդիր է, և կապված է չբերության հետ»։

Դպրոցականներն ամաչելով խոստովանել են, որ մարմնակրթության դասերից խուսափում են՝ երբեմն ոչ միայն առողջական պատճառներով, այլև՝ ծուլանալով։

«Մեր կենսական պայմանները տասնապատիկ զիջում են եվրոպական կենսական պայմաններին՝ ներառյալ սպորտով զբաղվելու հնարավորությունները և ամառային հանգիստն ակտիվ անցկացնելու հնարավոությունները»,- նշել է Ադիբեկյանը։ Ըստ նրա՝ մարդիկ կրկնօրինակում են հայտնիներին, և ուրեմն «երգիչը չպիտի լինի գեր, նաև՝ դերասանը»։

Նշենք, որ արևելյան իմաստությունն ասում էր՝ առողջության վրա ազդող գործոն է մտածելակերպը, որի չափաբաժինն է 70%, կենսակերպը՝ 20%-ով և սնունդը՝ միայն 10%-ով:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ